ՀՀ կառավարության պահանջով Աբովյան խոշորացված համայնքում արդեն հայտարարված հողերի աճուրդները չեղարկվել են։
Իմ հասած տեղեկությունների համաձայն, կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները և մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով։ Սա նշանակում է, որ համայնքային հողերը այսուհետ աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով։
Այս փոփոխությունը, ըստ էության, կհանգեցնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացման։
Հատկապես ուշադիր հետևում են Առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում։ Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր էր շուկայում գոյություն ունեցող գներից, ինչը ստեղծում էր անհավասարակշռություն։
Կառավարության աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ։