«Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումն այն չի, որ այնտեղ ճոպանուղի չկա, չնայած՝ ճոպանուղի կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են, թե հանկարծ չգնաք Սյունիք»,-ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության շնորհիվ Հայաստանում, և հատկապես Սյունիքում, արվել է այնպիսի ներդրում, որ ավելի մեծ ներդրում պատկերացնել հնարավոր չէ։
Վարչապետը նշեց, որ խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛չ գործնականում, ո՛չ տեսականում հնարավոր չէ։ Նա ավելացրեց․ «Էլ չեմ ասում TRIPP ուղի նախագիծը, որն իր հերթին բերելու է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջային հոսքեր ու ներդրումներ»։