Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է հաղորդագրություն, որտեղ արձագանքում է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառմանը։
Նա նշել է, որ այս հարվածը «ամենաբարձր ձայնով հիշեցում է» արևմտյան գործընկերներին՝ Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգերի մատակարարումը պահելու որպես մշտական առաջնահերթություն։ Ըստ նախագահի՝ չի կարելի կորցնել ոչ մի օր՝ ո՛չ մատակարարումների, ո՛չ արտադրության, ո՛չ էլ միջազգային պայմանավորվածությունների մակարդակում։
Զելենսկին տեղեկացրել է, որ հունվարի 9-ի գիշերը երկիրը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Բացի «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռից, հարձակմանը մասնակցել են 242 անօդաչու թռչող սարք և 22 թևավոր հրթիռ։ Ընդհանուր առմամբ, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակվել է 13 բալիստիկ հրթիռ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Օրեշնիկ» հրթիռի հարվածը եղել է պատասխան քայլ՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Կիևի կողմից Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման փորձին։