Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել է ԱՄՆ-ում իր պաշտոնական այցը և վերադարձել Հայաստան։ Այս մասին նա հայտնում է իր սոցիալական ցանցերի էջերում՝ տեղադրելով «Հասանք տուն» գրառումը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարոտել է Հայաստանը և վերադառնում է «խաղաղության ավելի մեծ վստահությամբ»։
Վարչապետի այցի հիմնական կետերից մեկը Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցությունն էր։