Մարտի 9-13-ը ես՝ Անահիտ Մանասյանը, որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) անդամ, մասնակցել եմ այդ կառույցի 119-րդ լիագումար նիստին, որը տեղի էր ունեցել Ստրասբուրգում։
Նիստի ընթացքում կոմիտեի անդամները քննարկել են և հաստատել մի շարք երկրներում իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Բացի այդ, կատարվել են նոր չափանիշների նախագծերի քննարկումներ՝ ուղղված ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ։
Նիստի շրջանակում ներկայացվել են նաև բանավոր հաշվետվություններ՝ կոմիտեի վերջին ամիսներին մի քանի երկրներում իրականացված այցերի արդյունքների մասին։ Քննարկվել են նաև բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները և ապագա այցերի ու հանդիպումների ծրագրերը։
Այսպիսով, ես շարունակում եմ ակտիվորեն ներգրավվել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող միջազգային համագործակցության մեջ՝ նպատակ ունենալով խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը և կանխարգելել խոշտանգումները։
Հիշեցնեմ, որ ես ԽԿԿ-ի անդամ եմ ընտրվել 2023 թվականի նոյեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից։ Իմ անդամակցության ժամկետը կընդհատվի 2027 թվականի դեկտեմբերի 19-ին։