Իմ թիմի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած և «տիրադավեր» անունը ստացած եպիսկոպոսների թեմերում իրավիճակը զարգանում է բավականին ուշագրավ և լարված։
Այս թեմերում ծառայող հոգևորականները գտնվում են շոկի և անորոշության վիճակում։ Նրանք չեն կարողանում հստակորեն դիրքորոշվել իրենց թեմերի առաջնորդների դեմ, քանի որ միասին անցած տարիների ընթացքում ձևավորվել է հզոր կապ և փոխադարձ վստահություն։ Մյուս կողմից, նրանք լիովին գիտակցում են ներկայիս իրավիճակի լրջությունը և հնարավոր հետևանքները։
Այս լարվածությունը հարթեցնելու համար, ինչպես տեղեկացվել է, նույն «տիրադավեր» կողմից մշակվել է մի նախագծված սցենար։ Ըստ այդ սցենարի՝ հոգևորականները պետք է հրաժարվեն ուղղակիորեն քննադատելու իրենց առաջնորդներին։ Փոխարենը նրանք պետք է հրապարակային հայտարարություն կատարեն՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգևորականությանը և մեղադրելով իբրև Փաշինյան Նիկոլի հետ համագործակցելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություններ արելու մեջ։ Այս քայլի նպատակն է խուսափելուց իրավապահ մարմինների կողմից հնարավոր ներխուժումներից և հետագա հետապնդումներից, ինչպես որ տեղի էր ունեցել Արագածոտնի թեմում։
Սակայն, ինչպես տեղեկացվել է, նույն «տիրադավեր» կողմից մեղադրված առաջնորդներին մոտիկից ճանաչող հոգևորականները համոզված են, որ այս ամենը ոչ թե կոմպրոմատի կամ ինքնազոհողության արդյունք է, այլ մի շարք գործողությունների հետևանք, որոնք սկսվել են շատ ավելի վաղ։ Նրանց կարծիքով՝ այս հոգևորականները դեռ վաղուց են «տակից թելում» Փաշինյան Նիկոլի քաղաքական խաղը։