ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի քանի հրամանագրեր, որոնցով մի քանի դիվանագետների մարզումներն են ընդլայնվել։
Համաձայն առաջին հրամանագրի՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է նաև Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա աշխատանքի նստավայրը կլինի Սոֆիան։
Երկրորդ հրամանագրով Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալժիրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա աշխատանքի նստավայրը կլինի Կահիրեն։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է նաև Էրիթրեայի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Դեկտեմբերի 3-ին նախագահը ստորագրել է նաև հրամանագիր, որով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բրունեյ Դարուսսալամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա աշխատանքի նստավայրը կլինի Ջակարտան։
Այս նշանակումները կատարվել են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի առաջարկության հիման վրա։