Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը, որը հայտնի է որպես TRIPP, բացառապես բիզնեսային բնույթի է և չի պարունակում որևէ անվտանգային բաղադրիչ։ Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբեությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից հնչող մտահոգություններին։
Նախագծի հիմնական նպատակը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումն է, ինչը, իր հերթին, նպաստում է տարածաշրջանային ապաշրջափակմանը։ Այն իրականացվում է հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակում։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը պահպանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն իրանական կողմի հետ։ Նախկինում, երբ նախագիծը ներկայացվել էր, Իրանի ԱԳ նախարարը և այլ պաշտոնատար անձինք հայտարարություններ էին արել՝ իրենց անհանգստությունները փարատելու համար։ Սակայն, ինչպես նախագահը նշեց, Հայաստանը օպերատիվ կերպով արձագանքում է նման հարցերին, և խնդիրները հարթվում են։
Ինչ վերաբերում է Իրանի ընկերությունների ներգրավման հնարավորությանը ճանապարհների կառուցման աշխատանքներին, ապա պատգամավորը նշեց, որ այս պահին այդ հարցը քննարկման առարկա չէ։ Ներկայումս կենտրոնացած են իրավական շրջանակի ստեղծման վրա՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ձևավորման հարցում։ Այնուհետև, բոլոր մյուս հարցերը, այդ թվում՝ Իրանի մասնակցությանը, կորոշվեն համաձայն ՀՀ-ի և ԱՄՆ-ի կողմից ստեղծված կոնսենսուսի։
Խանդանյանը հստակեցրեց, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայություն չի կարող լինել, քանի որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններ։ Նա նաև ընդգծեց, որ TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի մասին խոսելը նպատակահարմար չէ։
Պատգամավորը հավելեց, որ Իրանը ներգրավված կլինի Հայաստանում իրականացվող այլ ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սյունիքի մարզում Հյուսիս-հարավի մայրուղու շինարարության հատվածում։