Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։
Ըստ նրա՝ այս երկու գործընթացները զուգահեռ են ընթանում։ «Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգը այլևս չի որոշվի հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարգավաճմամբ և զարգացմամբ։ Առաջ շարժվելով՝ մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա», – նշել է Օքթայը։