Իրավունք թերթի համաձայն, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ սրբազանը շարունակում է պահպանել «ոչ տեսել եմ, ոչ լսել եմ» տրամաբանությունը՝ հստակ կարծիք հայտնելուց խուսափելու համար։
Թերթի տեղեկացմամբ՝ սրբազանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «կոմպրոմատների պատերազմում» Նարեկ սրբազանը նույնպես անմասն չի մնացել։ Սակայն, ինչպես նաև նշվում է, սրբազանը հայտարարել է, որ չի ենթարկվել որևէ ճնշման և չի կարող Կաթողիկոսի արածը «ջուրը լցնել»։
«Որդու պես է վերաբերվել Վեհափառը, ախր ես ոնց ուրանամ»,- նշել է Նարեկ սրբազանը՝ նեղսրտած տոնով։