Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանը նվիրված ֆորումում ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվում են բազմաթիվ «կրեատիվ գաղափարներ»։
Ըստ նրա՝ առաջարկվող լուծումները «իրատեսական և խելամիտ» են, սակայն նա չի կարող դրանք մանրամասնել՝ հարգելով բանակցային գործընթացի գաղտնիությունը։
Ուիթկոֆը նաև հայտնել էր, որ առաջիկա օրերին հնարավոր է կայանա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը, որը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։ Այս հայտարարությունը հրապարակվել է ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկի YouTube-ալիքում։