Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ։
Նիստը նախատեսված է դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին։ Այն կկայանա նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով։
Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը։