Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԱԾ փոխտնօրեն Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցների՝ լեյտենանտի, գնդաետի կամ գեներալի աստիճանի անձանց։
Երբ լրագրողները հարցրին, թե արդյոք պատարագի տեքստից Կաթողիկոսի անունը զեղչելը ԱԱԾ-ի լիազորություն է, Եսաի Մկրտչյանը պատասխանեց. «Եկեք, խոսենք քննարկվող օրինագծերի վերաբերյալ։ Եթե ունեք, սիրով կպատասխանեմ»։
Փոխտնօրենը նաև նշեց, որ լրագրողների հետ նման աշխատանքային շրջանակի կազմակերպումը առաջին փորձն է, և կոչ արեց մնալ կառուցողական դաշտում։ Նրա խոսքով՝ լրագրողների գործունեությունը շատ նման է ԱԱԾ-ի գործունեությանը, քանի որ երկու կողմն էլ իրենց աշխատանքի շրջանակում տեղեկատվություն են հավաքում, հավաքագրում և փորձում են այն օբյեկտիվ և ճշգրիտ գնահատել։